Արթուր Վարդանյան (պետական գործիչ)
Արտաքին տեսք
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Վարդանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արթուր Ռուբենի Վարդանյան | ||
պետական գործիչ | ||
| ||
---|---|---|
17 հոկտեմբերի 2011 - | ||
Նախորդող | Շիրազ Կիրակոսյան | |
Հաջորդող | ներկայումս պաշտոնավարում է | |
Կրթություն՝ | Երևանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտ | |
Մասնագիտություն՝ | ինժեներ-էլեկտրիկ | |
Ծննդյան օր | 12 սեպտեմբերի 1957 թ. | |
Ծննդավայր | Երևան |
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արթուր Վարդանյան (այլ կիրառումներ)
Արթուր Ռուբենի Վարդանյան (հոկտեմբերի 12, 1957, Երևան), ՀՀ պետական գործիչ, ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1974-1979 թթ. - սովորել և ավարտել է Երևանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտը` ինժեներ-էլեկտրիկի որակավորմամբ։
Աշխատանքային գործունեությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1979-1982 թթ. - աշխատել է «Էլեկտրանախագիծ» պետական նախագծային ինստիտուտում որպես ավագ ինժեներ։
- 1982-1986 թթ. - ԼԿԵՄ Երևան քաղաքի 26 կոմիսարների շրջկոմի երկրորդ քարտուղար։
- 1986-1991 թթ. - ՀԿԿ Երևան քաղաքի 26 կոմիսարների շրջկոմի բաժնի վարիչի տեղակալ։
- 1991 թ. - Չարենցավանի քարհանքի վարչության գլխավոր էներգետիկ։
- 1991-1993 թթ. - ԽՍՀՄ էլեկտրատեխնիկական արդյունաբերության շինվերանորոգման տրեստի պետական ձեռնարկության տնօրեն։
- 1993-1998 թթ. - «Վառ» արտադրական կոոպերատիվի նախագահ։
- 1998-1999 թթ. - ՀՀ էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի գլխավոր մասնագետ։
- 1999-2001 թթ. - ՀՀ էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի իրավաբանական և լիցենզիոն մոնիթորինգի վարչության պետի տեղակալ։
- 1999-2001 թթ. - ՀՀ էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի իրավաբանական և լիցենզիոն մոնիթորինգի վարչության պետ։
- 2002-2004 թթ. - ՀՀ բնական մենաշնորհների կարգավորման հանձնաժողովի աշխատակազմի ղեկավար։
- 2004-2011 թթ. - ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի աշխատակազմի ղեկավար։
- 2011 թ. հոկտեմբերի 17-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ՝ մինչև 2014 թվականի հունիսի 10-ը պաշտոնավարման ժամկետով[1]։
- 2014 թ. հունիսի 10-ին ՀՀ Նախագահի հրամանագրով վերանշանակվել է ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ՝ հինգ տարի ժամկետով[2]։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ՀՀ վարչապետի շնորհակալագիր։
- ԼՂՀ կառավարության պատվոգիր։
Ամուսնացած է, ունի երեք զավակ։
Նախորդող Շիրազ Կիրակոսյան |
ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ Արթուր Վարդանյան 17 հոկտեմբերի 2011 - |
Հաջորդող ներկայումս պաշտոնավարում է |
|